Загрузка...

1in.am-ը գրում է.  Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Վիգեն Սեխլեյանի գործի դատական քննությունը:

 30-ամյա Վիգեն Սեխլեյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով՝ նրա մեղքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու մարդ մահացել է, մի քանի հոգի, այդ թվում՝ ինքը՝ Վիգեն Սեխլեյանը, մի քանի երեխաներ ու Իրանի քաղաքացիներ ստացել են ծանր ու միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Ըստ մեղադրանքի՝ բարձրագույն կրթությամբ Վիգեն Սեխլեյանը, հիմնական աշխատանք չունենալով՝ իր անձնական օգտագործման «Նիսան Էլգրանդ» մակնիշի 7 տեղանոց մեքենայով կատարել է մասնավոր ուղևորափոխադրումներ:

Մանրամասները՝ այստեղ

Загрузка...