Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Nissan-ը բախվել է երկաթե ճաղավանդակներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա 3 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺՄարտի 28-ին, ժամը 18:23 ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Загрузка...

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան Հ-28 ավտոճանապարհի 4-րդ կմ-ին Nissan Elgrang» մակնիշի 75 DU 775 պետհամարանիշով (վարորդ՝ 1958 թ. ծնված Դ. Շ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. ուղևորներ` 1961 թ ծնված Ա. Շ.-ը և Ա. Բ.-ը տեղում մահացել են:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լուսանկարը՝ Գ. Շամշյանի

Загрузка...