Загрузка...

 Անկասկած, բանանը մոլորակի վրա եղած ամենաօգտակար մրգերից է, հարուստ հանքանյութերով ու վիտամիններով: Այս համեղ պտուղներն ունեն բացառիկ, հիանալի բույր ու փափուկ, յուրահատուկ համ: Այդ պատճառով էլ, եթե դուք բանանն ընդգրկեք ձեր ամենօրյա սննդակարգի մեջ, կհասկանաք, որ այն առողջության համար հիանալի առավելություններ ունի և օգնում է տարատեսակ հիվանդությունների բուժման ու խնդիրների լուծման գործում: Բանանն արդյունավետ կերպով բուժում է հետևյալ հիվանդությունները՝ շաքարախտ, ընկճախտ, երիկամների քաղցկեղ, օստեպորոզ, վատ տեսողություն, առավոտյան վատ ինքնազգացողություն: Բացի դրանից, այդ միրգը բարձրացնում է ուղեղի արտադրողականությունը և դրանով իսկ մեզ ավելի խելացի դարձնում: Ամեն դեպքում, սա միայն նրա զարմանալի էֆեկտներից մեկն է: Ահա բանանի կանոնավոր գործածության 10 ամենակարևոր առավելությունների ցանկը.
Սակավարյունություն – Կալիումի բարձր պարունակության շնորհիվ բանանն ամրապնդում է արյունը՝ դրանով իսկ կանխելով ու բուժելով սակավարյունությունը:

Բորբոքում – Այս պտուղները հարուստ են նաև B6 վիտամինով, որը պայքարում է հոդերի բորբոքման դեմ: Բացի դրանից, այն խթանում է արյան սպիտակ գնդիկների արտադրությունը, պայքարում է երկրորդային շաքարախտի դեմ, ինչպես նաև նպաստում է կենտրոնական նյարդային համակարգի ճիշտ կենսագործունեությանը:

Կալցիումի դեֆիցիտ – Բանանը կանխում է օրգանիզմում կալցիումի կորուստը և օգնում այն ներծծելուն՝ դրանով իսկ ամրապնդելով ոսկորներն ու ատամները:

Էներգիայի մակարդակի բարձրացում – Բանանի գործածությունն օրգանիզմն ապահովում է էներգիայով: Կհամոզվեք դրանում, եթե ծանրաբեռնված մարզումներից կամ ինչ-որ բարդ ֆիզիկական ակտիվություն դրսևորելուց առաջ 2 բանան ուտեք:

Երիկամների քաղցկեղ – Քանի որ բանանն օգնում է կալցիումի ներբեռնմանը, դրանք կարող են կանխել երիկամներում քարերի գոյացումը և երիկամների քաղցկեղը: Բացի դրանից, այս միրգն աչքերը պաշտպանում է մակուլյար դեգեներացիայից:

Մարսողություն – Բանանը հարուստ է սննդաթելերի մեծ պարունակությամբ, որոնք պայքարում են ստամոքսի խանգարման դեմ: Դրանք կարգավորում են աղիների կծկողականությունը և բուժում են փորկապությունը:

Արյան մեջ շաքարի մակարդակը – Բանանը հատկապես օգտակար է շաքարային դիաբետի դեպքում, քանի որ այն կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը: Բացի դրանից, այս զարմանալի պտուղները հանգստացնում են նախադաշտանային սինդրոմի սիմպտոմները և բարձրացնում են ձեր տրամադրությունը:

Ուղեղի ֆունկցիան – Ինչպես արդեն նշել ենք, քանի որ բանանը կալիումի հարուստ աղբյուր է, այն բարելավում է ուղեղի ֆունկցիան և բարերար ազդեցություն գործում նրա կոգնիտիվ ունակությունների վրա:

Սրտի տագնապ և ինսուլտ – Բանանի գործածությունը նվազեցնում է ինսուլտի զարգացման և սրտի տագնապի ռիսկը՝ նատրիումի և կալիումի բարձր պարունակության շնորհիվ:

Ընկճախտ – Քանի որ այս պտուղներն առատորեն հարուստ են տրիպտոֆանով, որն օգտագործելուց հետո փոխակերպվում է սերոտոնինի՝ տրամադրությունը կարգի բերող հզոր նեյրոմեդիատորի, դրանք արդյունավետ կերպով դիմադրում են ընկճախտին:

loading...