168.am-ը գրում է.1. Նեղոս (հունվարի 1-7, հունիսի 19-28, սեպտեմբերի 1-7, նոյեմբերի 18-26)

Կենդանակերպի եգիպտական համակարգի առաջին նշանը նշանակում է «սկիզբ»: Մարդիկ, ովքեր ծնվել են այս նշանի տակ, ատում են կոնֆլիկտը: Նրանք կրքոտ երազողներ են: Նշանները, որոնց հետ նրանք առավել համատեղելի են, Ամոն-Ռան է և Սեթը:

2. Ամոն-Ռա (հունվարի 8-21, փետրվարի 1-11)

Հաջորդ նշանը համակարգում Ամոն-Ռան է: Այս նշանի տակ ծնվածների մոտ լավ զարգացած են ղեկավարի ընդունակությունները: Այս մարդիկ միշտ մոտիվացնում են ուրիշներին, գիտեն՝ ինչպես ձևավորել և աջակցել թիմին: Նրանք միշտ վստահ են իրենց դիրքորոշման վրա: Առավել համատեղելի են Հորի և Նեղոսի հետ:

3. Մուտ (հունվարի 22-31, սեպտեմբերի 8-22)

Սա մոր նշանն է: Բոլորը, ովքեր ծնվել են այս նշանի տակ, ունեն դաստիարակչական բնավորություն, նրանք պետք է ծնող դառնան: Նրանք իդեալական բալանս են իդեալիզմի և պրակտիկայի միջև: Նրանք առավել համատեղելի են Ամոն-Ռայի հետ:

4. Գեբ (փետրվարի 12-29, օգոստոսի 20-31)

Загрузка...

Գեբերն ամենազգայունն են: Նրանք բարի և փափուկ մարդիկ են, ովքեր իսկապես հոգ են տանում այն աշխարհի մասին, որում ապրում են: Նրանք զգում են աշխարհի ցավը և ատում են, երբ երկիրը տանջվում է: Հորը և Սեթն առավել համատեղելի են նրանց հետ:

5. Օսիրիս (մարտի 1-10, նոյեմբերի 27-դեկտեմբերի 18)

Օսիրիսն ունի իր անհատականությանը երկու բնորոշ գիծ. նրանք ուժեղ են, բայց և, միևնույն ժամանակ, խոցելի: Նրանք ամբողջովին տրվում են իրենց երազանքներին, համատեղելի են Թոթի և Իսիդայի հետ:

6. Իսիդա (մարտի 11-31, հոկտեմբերի 18-29, դեկտեմբերի 19-31)

Իսիդան առավել համատեղելի է Օսիրիսի և Թոթի հետ: Մարդիկ՝ ծնված այս նշանի տակ, չեն սիրում կոնֆլիկտներ, դրա համար տանել չեն կարող սկանդալը՝ սկանդալի համար: Նրանք շատ ուղղակի մոտեցում ունեն ամեն ինչի նկատմամբ:

7. Թոթ (ապրիլի 19, նոյեմբերի 8-17)

Նա, ով ծնվել է այս նշանի տակ, տիրապետում է պրոբլեմները պրոֆեսիոնալ լուծելու ընդունակությունների: Թոթն իմաստնության աստվածն է: Այս մարդիկ գերազանց հիշողություն ունեն, երբեք չեն մոռանում այն մարդկանց, ովքեր լավ բաներ են անում: Նրանք առավել համատեղելի են Իսիդայի և Բաստետի հետ:

8. Հոր (ապրիլի 20-մայիսի 7, օգոստոսի 12-19)

Հորն ամենախիզախ նշանն է: Նրանց դուր է գալիս ռիսկը և սահմանագծին ապրելը, բայց, միևնույն ժամանակ, անվտանգության զգացումը նրանց համար կարևոր է: Նրանք օպտիմիստ են: Նրանք առավելապես համատեղելի են Գեբի և Բաստետի հետ:

9. Անուբիս (մայիսի 8-27, հունիսի 29-հուլիսի 13)

Անուբիսը նշան է, ով սիրում է միայնությունը: Նրանք ինտրավերտ են, ովքեր հաճույք են ստանում խաղաղ և հանգիստ վիճակից: Նրանք առավել համատեղելի են Բաստետի և Իսիդայի հետ:

10. Սեթ (մայիսի 28-հունիսի 18, սեպտեմբերի 28-հոկտեմբերի 2)

Նրանք իսկական պերֆեկցիոնիստներ են: Նրանց երբեք դուր չի գալիս մի տեղում մնալը, նրանք միշտ փոփոխությունների են ձգտում: Նույն տեղում նստելը նրանց համար չէ: Այս նշանն առավել համատեղելի է Նեղոսի և Գեբի հետ:

11. Բաստետ (հուլիսի 14-28, սեպտեմբերի 23-27, հոկտեմբերի 3-17)

Այն ամենը, ինչ նրանք ուզում են կյանքում, դա բալանսն է, համակարգը և հանգստությունը: Նրանք խորը կապ են զգում մետաֆիզիկայի հետ և ունեն ուժեղ ինտուիցիա: Համատեղելի են Սեխմետի և Հորի հետ:

12. Սեխմետ (հուլիսի 29-օգոստոսի 11, հոկտեմբերի 30-նոյեմբերի 7)

Մարդիկ՝ ծնված այս նշանի տակ, չափազանց ուղիղ են: նրանք ունեն արդարության բացարձակ զգացողություն, դրա համար այս մարդիկ գերազանց դատավորներ են և իրավաբաններ: Գեբը և Բաստետն առավել համատեղելի են նրանց հետ:

Загрузка...