Загрузка...

Ռուսաստանում այսօր՝ մարտի 20-ին ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բախվել են «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշի ավտոբուսը եւ մի բեռնատար:

Պատահարի հետեւանքով ավտոբուսի եւ բեռնատարի վարորդները մահացել են, վիրավորներ կան:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տուժածներն 8-ն են: Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ «Mercedes»-ը հաշվառված է Երեւանի Սարի թաղում գրանցված «Ման Տուր» ընկերության հաշվեկշռում:

Հայաստանի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ու փրկարար ծառայությունը Ռուսաստանի գործընկերների հետ պարզում են դեպքի հանգամանքները:

loading...