Загрузка...

 168.am-ը գրում է.
Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչների հետ շփումն ամենաբարդն է: Fabiosa.com-ը ներկայացրել է նրանց, ում հետ շփվելիս հարկավոր է զգույշ լինել:

Կարիճ: Կարիճներն առաջին տեղում են, բայց դա չի նշանակում, թե նրանք վատն են: Պարզապես նրանց հետ շփումը երբեմն չափազանց դժվար է: Այո՛, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեմն վրեժխնդիր են, բայց եթե որևէ վատ բան չեք արել, Կարիճները ձեզ չեն դիպչի: Կարիճները լավ ինտուիցիա ունեն և կարող են հեշտությամբ հասկանալ՝ ով է կանգնել իրենց ճանապարհին:

Խոյ: Ուժեղ Խոյերը միշտ կարծում են, թե ճիշտ են, մինչև վերջ ապացուցում են իրենց իրավացիությունը: Նրանք չափազանց իմպուլսիվ են. Խոյերի համար ամենաբարդը զրուցակցին մինչև վերջ լսելն է: Նրանք հեշտությամբ քանդում են ամենը, ինչ կառուցվել է տարիներով: Խոյերը վերահսկում են իրավիճակը, բայց նրանց համար դժվար է վերահսկել զգացմունքները: Եթե ձեր շրջապատում Խոյ կա, զինվեք համբերությամբ. նրա հետ դժվար է, բայց ուրախ:

Երկվորյակներ: Երկվորյակները լավ գիտեն իրենց խնդիրը՝ երբեմն հարկավոր է պարզապես լռել: Երկվորյակները հասկանում են դա, բայց ոչինչ չեն կարող անել, ինչի արդյունքում խնդիրներ են ունենում: Դժվար պահերին կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են դաժան լինել. ընդ որում, այդ դեպքում նրանք իրենց արդար են համարում: Երկվորյակն օգտագործում է մարդու թույլ կողմերը՝ նրան ստիպելու համար անել այն, ինչ ինքն է ցանկանում: Եթե Երկվորյակը գիտի ձեր թույլ կողմերի մասին, պատրաստ եղեք պաշտպանվել:

Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ինտելեկտուալ են, խելացի, նպատակասլաց: Երազանքին հասնելու համար նրանք անում են ամեն ինչ՝ նույնը պահանջելով մտերիմներից: Ջրհոսը կարողացել է. նշանակում է՝ պետք է կարորղանան նաև մյուսները: Այս պահանջկոտությունը մարդկանց այնքան էլ չի գրավում: Սեփական սխալներն արդարացնելու համար Ջրհոսը կարող է մեղադրել մյուսներին: Եթե մեկ անգամ թույլ եք տվել նման բան, Ջրհոսը դա կօգտագործի ամեն առիթով: Սովորեցրեք նրան խոստովանել սխալները, ձեր օրինակով ցույց տվեք, որ դրանում ոչ մի վատ չկա:

Այծեղջյուր:  Այծեղջյուրները բարձր ինքնագնահատական ունեն, գիտեն իրենց առավելությունները: Նրանք շփվում են բացառապես իրենց մակարդակի մարդկանց հետ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ մտերիմներ չունեն, բայց ովքեր նրա կողքին են, սիրում են նրան: Երբեք չեք կարող Այծեղջյուրին համոզել իր ցանկությանը հակառակ որևէ բան անել:

Загрузка...