Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Տիգրան Թամամյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Խալաթյանը վաղը դիմելու է դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Վարդաշեն 9-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Ֆելիքս Վարդանյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 3-ին ժամը 21:00-ի սահմաններում Ազատության պողոտայի 11ա շենքի 93 բնակարանում վիճաբանության ժամանակ նշված բնակարանատիրոջ՝ 65-ամյա Կարեն Աղաբաբյանին սպանելու մեջ:

Загрузка...

Դատաբժիշկը տեղում զննելով դին, հայտնել էր, որ մահացածի գլխին և դեմքին կան վնասվածքներ: Նույնիսկ հայտնել էր, որ գլխի մի հատված ջնջխված է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը բացահայտվել է Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից՝ Էրեբունու ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Մարտի 11-ի Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի նշված շենքի նշված տանը սպանություն է կատարվել Կ. Աղաբաբյանի կողմից, որին ներկա է եղել նաև Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 53-ամյա Ռուզան Թ.-ն:

Էրեբունու ոստիիկանները ստացված օպերատիվ տվյալներով Երևան քաղաքի Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ մեկնել են սպանության վայր և պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է եղել: Ու արդեն ժամանել են Արաբկիրի Ոստիկանությա բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Իսկ հետո ժամանել են Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժի պետ Տ. Թամամյանի, բաժնի պետի տեղակալ Հարություն Խեդոյանի, ավագ քննիչ Խալաթյանի գլխավորությամբ և նույն օրը Խալաթյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ֆ. Վարդանյանը երբ իր զոհին ծեծելիս է եղել, դիմել է ստոր քայլի ՝ միացնելով բարձր երաժշտություն, որպեսզի հարևանները չլսեն օգնության ձայն խնդրող Կ. Աղաբաբյանին:

Մանրամասները` այստեղ:

Загрузка...