«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի մասնակցությունը «Լավ երեկոյին» բուռն քննարկումների տեղիք է տվել։ Հաղորդման ժամանակ նա չի կարողացել ձևակերպել միտքը, ինչը չի մոնտաժվել և այսօր քննարկվում է որպես Լիլի Սարգսյանի խայտառակություն։ Tert.am Life-ն այս մասին խոսել է Գեղեցկուհու տիտղոսակրի հետ։

Загрузка...

«Ես իրավիճակին հումորային եմ վերաբերում, բայց կարծում եմ, որ ինձ հետ ազնիվ չեն եղել։ Ինձ ասել էին, որ կմոնտաժեն, սակայն այդպես չեն արել։ Ես մեղավոր չեմ, որ մոնտաժ չի արվել,- ասաց Լիլին ու հավելեց, որ այս ամենից ինքը չի սրտնեղել,- Տաղավարում հրաշալի մթնոլորտ էր։ Երբ դիտեցի հաղորդումը, հումորով վերաբերեցի այդ ամենին և որևէ վատ բան չնկատեցի նույնիսկ այն ժամանակ, երբ սկսեցին քննադատել։ Հաղորդումը հումորային է, հարցերը ևս։ Կարծում եմ` չպետք է պատասխանեի կոպիտ կամ լուրջ։ Նույնիսկ ամենապրոֆեսիոնալ մարդը կարող է սխալվել։ Ինձ տրվել է հնարավորություն, որպեսզի կարողանամ ասել իմ խոսքը։ Սխալվելուց հետո էլ ես չկաշկանդվեցի, ազատ ու հանգիստ շփվեցի»։

Մանրամասները`այստեղ

Загрузка...