Загрузка...

 Life.panorama.am-ը գրում է.
Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար գարնանային արեւոտ, ապա կտրուկ անձրեւոտ եղանակը իսկական խնդիր է: Եղանակն անմիջապես ազդում է նրանց ինքնազգացողության վրա, իսկ թե ինչ քայլերի պետք է դիմել եղանակային տատանումների դեպքում ինքնազգացողությունը հնարավորինս լավ պահպանելու համար, Life.panorama.am-ը զրուցել է սրտաբան Յուրի Մակարյանի հետ:

Բժիշկը չհերքեց ժողովրդի շրջանում տարածված կարծիքը, որ եղանակային տատանումներն անմիջապես զգալի են տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց համար, բայց նաեւ նշեց՝ ողջ խնդիրը վերագրել դրան, նույնպես սխալ է:

«Գարնանային եւ աշնանային եղանակներին, կապված կլիմայական փոփոխությունների հետ, խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ հիվանդությունների սրացում է դիտվում: Սա պայմանավորված է նրանով, որ կան կլիմայի հետ կապված մետեոզգայուն մարդիկ, որոնց օրգանիզմը եղանակային տատանումից ռեակցիա է տալիս: Հետեւաբար, ժողովրդի շրջանում տարածված կարծիքը, կարելի է ասել, իրականությանը համապատասխանում է: Միաժամանակ, մեր անհատական պրակտիկայում վաղուց համոզվել ենք, որ սրտային հիվանդությունների դեպքում, ցավոք, սեզոնայնութունը ավելի քիչ է արտահայտվում, որովհետեւ հիվանդների գանգատներ ու սրացումներ տարվա բոլոր եղանակներին էլ ունենում ենք»,- նշեց սրտաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...