textim_1458551504_5680670_ts1458551598

Ամերիկաբնակ հայ հայտնի երգչուհի Շպռօտը միշտ տարբերվել է իր մատուցած երաժշտությամբ եւ էպատաժային կերպարներով: Վերջերս երգչուհին ներկայացրեց «Կտրիճ Դավո» երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակ, որն իրարանցում առաջացրեց հայ հանդիսատեսի եւ օգտատերերի շրջանում: Այս երգի միջոցով Շպռօտը ոչ միայն տեւական դադարից հետո վերադարձավ երգարվեստ, այլեւ կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում: NEWS.am STYLE-ն արդեն խոսել է տեսահոլովակի եւ 37-ամյա երգչուհու համարձակ կերպարի մասին, իսկ հիմա փորձել ենք պարզել Շպռօտի սպասելիքներն ու ակնկալիքները Ձմեռ պապից եւ 2017–ից, ինչպես նաեւ իմացել նրա ամանորյա մաղթանքը բոլոր հայերին:

Արդեն վեց տարի է բնակվում եք ԱՄՆ-ում։ Ինչպե՞ս եք Ձեզ զգում այդ երկրում։

Հետաքրքիր երկիր է, եթե ընդունես երկրի սիստեմը: Եթե փորձես ապրել ինչպես հայրենիքում ես ապրել, դժբախտ կլինես: Ամեն ինչ չափվում է փողով: Տաքարյուն և էմոցիանալ մարդկանց այստեղ չեն հարգում:

Ի՞նչ է փոխվել Ձեր ստեղծագործական կյանքում ԱՄՆ տեղափոխվելուց հետո։

Այստեղ կյանքը հանգիստ է: Փորձում են մարդուն միշտ զբաղված պահել, որ բունտ չանի: Ես էլ իմ բնույթով բունտար եմ: Ինձ համար այստեղ շատ ձանձրալի է: Ասելիք չկա: Որպես արտիստ մեռնում ես այստեղ: Հայաստանում կարիքը շատ էր: Իսկ երբ կա կարիք, արվեստը միշտ աճում է: Արտիստն ասելիք ունի, երբ նրան լսող կա: Այստեղ մարդիկ կուշտ են և չեն զարմանում: Իսկ Հայաստանում ծարավը մեծ է, այդ պատճառով աշխատելու մեջ ազարտ կա:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

loading...