Загрузка...

«Երեւի» սերիալի առաջին սերիայի ցուցադրման օրը հայտնի է: Շուշաննա Թովմասյանի, Սարգիս Ավետիսյանի, Եվա Բաղդասարյանի, Բեն Ավետիսյանի, Սոֆի Դեւոյանի, Հարություն Մովսիսյանի, Գրետա Մեջլումյանի, Ալեքսանդր Խաչատրյանի եւ հայտնի այլ դեմքերի մասնակցությամբ հեռուստանովելը մարտի 5-ից կլինի «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում: Իսկ մինչ այդ BRAVO.am-ը լուսանկարների միջոցով ներկայացնում է՝ ինչ մթնոլորտ է տիրում նկարահանման հրապարակում:

«Եվս մեկ անգամ պետք է նշեմ, որ այս սերիալն իր հետաքրքրությամբ, սցենարով եւ լավագույն դերասանների մասնակցությամբ տարբերվելու է շուկայում եղածներից: Իսկապես, մեզ մոտ լավագույններն են հավաքված, եւ բացի դա, նրանք արդեն միմյանց աշխատանքին ծանոթ մարդիկ են, ինչն, իհարկե, միայն օգուտ է տալիս գործին»,-նշել է ռեժիսոր Վահե Սայանը:

Նրա խոսքով` պրեմիերայից մեկ օր առաջ իրենք փակ դիտում կանեն եւ մոտ 5-6 սերիա կնայեն.«Ներկա կլինի ռեժիսորը, սցենարիստը եւ պրոդյուսերական կազմը` Էդգար Ավագյանի գլխավորությամբ: Հատուկ հավաքույթ չենք անի, քանի որ նկարահանումների մեկնարկի օրը նշել ենք նոր աշխատանքի ծնունդը»:

Մանրամասները` այստեղ:p

Загрузка...