Life.tert.am-ը գրում է.
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը վերջին շրջանում իրեն նվիրել է ընտանիքին։ Tert.am Life-ը ծանրամարտիկի հետ զրուցել է ոճային փոփոխության, որդու հետ ներկայիս հարաբերությունների և նոր աշխատանք սկսելու մասին։

Նազիկը վերջերս ոճային փոփոխություն է արել և հրաժարվել է երկար վարսերից։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ փոփոխություն անելուց առաջ երկար չի տատանվել։ «Ես հոգնել էի երկար սանրվածքից, որոշեցի  փոփոխություն անել։ Կարծում եմ՝ չի կարելի միապաղաղ  ապրել։ Ես չեմ վախենում փոփոխություններից և չեմ փոշմանում, անգամ, եթե այնքան էլ լավ չի ստացվում։ Միշտ կարելի է փորձել,– ասաց Նազիկն ու հավելեց, որ հատուկ սեր չունի երկար վարսերի հանդեպ,– Կարևորն այն է, որ սանրվածքը սազի մարդուն։ Երևի, ինձ սազում է կարճ սանրվածքը»։

Загрузка...

Խոսելով ամուսնու` Էրիկի արձագանքի մասին, Նազիկն ասաց, որ նա երկար վարսեր է սիրում, սակայն դեմ չի եղել կնոջ ոճային փոփոխությանը. «Իրեն ասացի, որ հոգնել եմ երկարությունից, ուզում եմ կտրել։ Բնականաբար, նա չէր կարող ստիպել, իր կարծիքն ասաց, բայց հավելեց, որ  եթե ուզում եմ, կարող եմ կտրել»։

Ինչպես արդեն պատմել էինք, Նազիկը որոշել է թողնել մարզումներն ու ամբողջ ժամանակը տրամադրել որդուն, երբ իր չեմպիոնական մեդալները տեսնելուց հետո, որդին, որ այն ժամանակ 2.5 տարեկան էր, ասել էր` ես չեմ ուզում այս մեդալները, ուզում եմ, որ էլ երբեք  չգնաս։ Նազիկի խոսքով՝ մեկուկես տարի է, ինչ ամեն օրն անցկացնում է որդու հետ, սակայն մինչև հիմա չի կարողանում լիարժեք լրացնել բացը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...