Armtimes.com-ը գրում է.

Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահները հետախուզում են հայտարարել Հայաստանի քաղաքացի, հաղորդավարուհի Դինա Ակոպվնայի նկատմամբ: «Ամերիկայի ձայն» հեռուստահանդեսի ֆեյսբուքյան էջում այսօր տեղադրվել է Ակոպովնային որոնելու մասին ԱՄՆ իրավապահների հայտարարությունը: Հայտարարությունը թվագրված է 2018 թվականի փետրվարի 5-ի ամսաթվով:

Նշենք, որ Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դատարանում մեղադրանք է ներկայացվել Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխված, ներկայումս՝ ԱՄՆ-ի քաղաքացի 47-ամյա Ստելա Բոյաջյանին, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիներ 30-ամյա Հրաչյա Աթոյանին ու 41-ամյա Դիանա Գրիգորյանին: Հրաչյա Աթոյանն այժմ խախտելով իր վիզայի ժամկետը բնակվում է Գլենդելում առանց որեւէ իրավական կարգավիճակի, մինչդեռ Դիանա Գրիգորյանն, որը հայտնի է «Դինա Ակոպովնա» անվանումով, այժմ Հայաստանում է: Մեղադրանքի համաձայն, 2013-ից 2014 թվականները Ստելա Բոյաջյանն իր ղեկավարած Big Apple Music Awards Foundation ընկերության միջոցով Հայաստանից պարային եւ երաժշտական կեղծ խմբեր էր հրավիրում Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ի օրենքների համաձայն, արվեստի գործիչների համար Միացյալ Նահանգներ P-3 մուտքի վիզա ստանալն ավելի հեշտ է, քան ավանդական զբոսաշրջիկների համար, ովքեր պետք է ապացուցեն, որ Հայաստան են վերադառնալու:

Загрузка...

Ակոպվնային հեռախոսահամարն անհասանելի է, իսկ ֆեյսբուք սոցիալական ցանցի նրա էջին ուղարկված մեր հաղորդագրությունները Ակոպովնան կարդում է, սակայն չի պատասխանում: Նրան ուղարկեցինք նաեւ հետախուզաման մասին հայտարարությունը, որից հետո Դինա Ակոպվնան սկսեց մեր նամակներն այլեւս չկարդալ: Մեր միակողմանի նամակագրությունից անմիջապես հետո նա հետեւյալ բովանդակությամբ գրառում կատարեց. «Ի՞նչ էլ պատահի այս կյանքում, պետք է լինես ինքնավստահ, հավատաս կյանքին, հավատաս վաղվա օրվան, հավատալ այն ամենին ինչ անում ես ու հավատում աստծուն…»: Ակոպովնայի ֆեյսբուքյան էջի դիտարկումից պարզ դարձավ, որ նա այժմ հանդիսավար է աշխատում Երեւանի ռեստորաններից մեկում: Իր էջում հանդիսությունների ընթացքը նկարագրող տեսանյութեր է հրապարկել:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր զրույցում ասացին, որ ԱՄՆ-ի իրավապահների կողմից պաշտոնական տեղեկատվություն իրենք չեն ստացել: Դա ենթադրում է, որ Դինա Ակոպովնային Հայաստանում իրավապահները չեն փնտրում:

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության մամուլի խոսնակը «aysor.am»-հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ Բոյաջյանն ազատության մեջ է գրավի դիմաց: Նա ոտքին կրում է տեղաշարժն արձանագրող շղթա, հանձնել է անձնագիրը, ինչպես նաև պարետային ժամ ունի երեկոյան 8-ից մինչև առավոտյան 7-ը: Աթոյանը բերման է ենթարկված: Ընթացքում է Կալիֆորնիայից նրա տեղափոխումը Նյու Յորք: Ակոպովնան շարունակում է փախուստի մեջ գտնվել: Դինա Ակոպվնան մեղադրվում է ապօրինի կերպով ԱՄՆ ներգաղթ կազմակերպելու, մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախության, փողերի լվացման նպատակով հանցավոր համագործակցության մեջ: Վերջինիս սպառնում է մինչեւ 20 տարի ազատազրկում:

Դիանա Ակոպովնան օրերս «slaq.am» կայքին տված պարզաբանման մեջ ասել էր. «2014 թվականից հետո, 2 տարի անց, ինձ հրավիրեցին ԱԱԾ՝ հարցման, որտեղ իմ հիմնավորած խոսքից ու փաստարկներից հետո, առ այն որ որևէ կապ չեմ ունեցել տվյալ տիկնոջ ու իր գործարքների հետ, այլևս ԱԱԾ չեն հրավիրել: Հետո տեղեկացա, որ բավական թվով մարդիկ, այդ թվում՝ հայտնի արվեստագետներ Ստելլա Բոյաջյանի ուղարկած վիզայով մեկնել են ԱՄՆ ու չեն վերադարձել Հայաստան. հետևաբար՝ ես ի՞նչ կապ պետք է ունենամ այս ամենի հետ. խնդրի հետ կապված՝ պատասխան ստանալու համար պետք է դիմեք Ստելլա Բոյաջյանին»:

Загрузка...