hraparak.am-ը գրում է

Մայրը աղջկա հետ Դավթաշենի կամրջից ցած է նետվել։ 37- ամյա մայրն ու ինը տարեկան դուստրը։

Загрузка...

Նման դեպքերում գլխում արյան պես սառում է գիտակցությունը, մթագնում, որովհետև անգամ ինչու հարցը չի առաջանում։ Մտովի պատկերացնում եմ, որ մայրը աշխատանք չի ունեցել, չի կարողացել կերակրել երեխային, ծայրահեղ վիճակում է եղել, ինչ վատ բան կա՝ պատկերացնում եմ, բայց էլի մտովի նույն հարցն է՝ ինչու։ Մայր ու Աստված․

Մտովի պատկերացնում եմ մորը, որ փորձում է երեխայի հետ ցած նետվել։ Ինչ որ բան կհարցնի չէ՞ երեխան։ Չէ՞ որ ինը տարեկան էր։

-Մայրիկ, ու՞ր ենք թռչում,- կհարցներ հավատով ու պատրաստ՝ լսելու մորը։

Մի՞թե այս մի հատիկ բառը բավական չէր, որ մայրը սթափվեր։ Երեխան կյանքի կոչող ձայն է, եթե դրան ունկնդիր չի եղել մայրը, ուրեմն Աստված առել էր նրա գիտակցությունը։

Մանրամասն` ասյտեղ

Загрузка...