168.am-ը գրում է.Այո՛, բոլորին էլ ընտանիք է հարկավոր։ Որքան էլ պնդեք, թե ինքնուրույն եք, և ընկերների հետ շփումը բավարար է, միևնույն է, հոգու խորքում ցանկանում եք գտնել երկրորդ կեսին։ Flytothesky.ru-ն ներկայացրել է պատճառներ, թե ինչու եք մինչ այժմ միայնակ։

Նախկիններ։ Սա առաջին և ամենակարևոր պատճառներից է, որն արգելափակում է երջանկության հասնելու ճանապարհը։ Շատերն են կարծում, թե այս հանգամանքն առհասարակ չի խանգարում իրենց, բայց մեծ է հավանականությունը, որ բաժանումից հետո ուշքի չեք եկել և ուժ չունեք՝ «նորից փնտրտուքներ սկսելու համար»։ Նախ՝ հարկավոր է կարգի բերել զգացմունքները, հետո միայն՝ անցնել հաջորդ քայլին։

Загрузка...

Ինքնագնահատական։ Ինքնագնահատականը չափազանց ցածր է, դուք չեք կարողանում սիրել ձեզ։ Սրանք հաջող հարաբերությունների գլխավոր գործոններն են, առանց որոնց չեք կարող նորմալ շփվել զուգընկերոջ հետ։ Սովորեք ստանալ այն, ինչի իսկապես արժանի եք։

Չկան արժանի մարդիկ։ Այս մտածողությունը սկսում է խանգարել այն ժամանակ, երբ անիրատեսական սպասումներ եք ունենում։ Սկսեք ռացիոնալ մտածել։ Եթե ցանկ եք կազմել, թե ինչ հատկություններ պետք է ունենա ապագա զուգընկերը, ամենայն հավանականությամբ՝ նրան չեք գտնի։ Իսկ եթե մարդկային և իրական հարաբերությունների կարիք ունեք, հարկավոր է բաց լինել։

Ժամանակ չկա։ Եթե աշխատամքի եք գնում վաղ առավոտյան և տուն վերադառնում ուշ երեկոյան, ժամանակ չեք ունենա հարաբերությունների, նոր ծանոթությունների համար։ Առաջնահերթություններ սահմանեք։ Եթե կարիերան ձեր առաջնային նպատակն է, մի կողմ թողեք անձնական կյանքը, մինչև ժամանակ ունենաք։ Որոշումը պետք է կայացնեք ինքներդ։

Իդեալական կերպար։ Հարկավոր չէ չափազանց բարձր պահանջներ ունենալ։ Առավելագույնս ռեալ պահանջներ ունեցեք։

Փնտրելու կարիք չկա։ Մարդկանց մի մասը կարծում է, որ հարկավոր է սպասել․ ամեն ինչ կընթանա իր հունով․ արքայազնը կհայտնվի ձեր ճանապարհին ու ժամադրության հնարավորություն կխնդրի։ Կարծում եք, որ նման բաներ տեղի՞ են ունենում։ Եթե հարաբերություններ չեք փնտրում, մեծ է հավանականությունը, որ չեք գտնի։

Ամուսնություն։ Ամուսնության գաղափարը ձեզ շա՞տ է վախեցնում։ Այսպիսի մտածողության պատճառով հաճախ եք «փախչում» և չեք ցանկանում փորձել ճանաչել դիմացինին։

Համեմատություն։ Նորմալ է, երբ մարդիկ սկսում են համեմատել, հատկապես, եթե նախկինում երջանիկ հարաբերություններ են ունեցել։ Միանման մարդիկ գոյություն չունեն, հետևաբար՝ բոլոր հարաբերությունները տարբեր են։ Հասկացեք, որ մարդիկ անհատականություն են, և փորձեք ճանաչել նրանց։

Загрузка...