aravot.am-ը գրում է. Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությանգործով դատավարությունը:

Загрузка...

Հիշեցնենք, որ Մանուկ Սիմոնյանի կինը` Ռուզաննա Մկրտչյանը, մեղադրվում է ամուսնուն սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Մինչ պաշտպանական կողմը պնդում է, որ Ռուզաննա Մկրտչյանը սպանությունը կատարել է աֆեկտի տակ, քանի որ սպանությանը նախորդել է Ռուզաննա Մկրտչյանի նկատմամբ ծեծն ու ծաղրուծանակը, Մանուկ Սիմոնյանի եղբոր կինը՝ Գայանե Սիմոնյանը, կայքին վստահեցրել է, որ ամուսնու կողմից ծեծված կինը չէր կարող դեպքից մեկ օր հետո խալի լվանալ, տնային գործեր անել:

Մեր զրուցակցի պատմելով, Մանուկ Սիմոնյանի սպանության հաջորդ օրը, երբ դեռ ոստիկանները չէին գտել նրա դին ու որոնում էին որպես անհետ կորած, ինքը Ռուզաննա Մկրտչյանի հետ է եղել, նրանց տանը. «Ռուզանի վրա ոչ մի կապտուկ չի եղել, նրա ոտքերը, ձեռքերը բաց էին, ես էլ մեջքն էի տրորում, որ իրեն լավ զգա, նրա մարմնի վրա նույնիսկ մոծակի կծածի հետք չկար»:

Նշենք, որ Գայանե Սիմոնյանի ամուսինը՝ Արամ Սիմոնյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Загрузка...