Загрузка...

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի արձանի հարևանությամբ բախվել են Nissan մակնիշի TO 826 համարանիշի, Opel մակնիշի 35 NԼ 900 համարանիշի և Range Rover մակնիշի B 861 HC 777 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Կամո Ռաֆայելյանն ու Շմավոն Մանուկյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել են ավագ հետաքննիչներ Ռադիկ Հարությունյանն ու Արտակ Ավագյանը։ Ռ. Հարությունյանի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Range Rover-ը վարել է սիրված ու ճանաչված երգիչ Սպիտակցի Հայկոն, ով վթարից հետո Opel-ի վարորդի հետ փորձում էին օգնություն ցուցաբերել Nissan-ի կին վարորդին։ Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Загрузка...