Загрузка...

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Արփինե Իսրայեյյանը Life.panorama.am-ի հետ զրույցում ամփոփել է «Դոմինո» սիթքոմում իր աշխատանքը, ինչպես նաեւ խոսել Ամանորի ու 2018-ից իր ակնկալիքների մասին:

««Դոմինո»-ն ինձ համար շատ հարազատ դարձած նախագիծ էր թե ժանրային, թե անձնակազմի առումներով: Ինչպես ցանկացած աշխատանք, «Դոմինոն» եւս ինձ համար երեխայի նման մի բան էր, որից բաժանվելը բավականին դժվար էր: Այս նախագիծն ինձ դրական էմոցիաներ ու տպավորություններ տվեց»,- խոսելով «Դոմինո»-ի մասին` նշեց Արփինեն եւ հավելեց, որ առաջիկայում կցանկանա դարձյալ հումորային նախագծում հանդես գալ:

«Դոմինո»-ն առաջին հումորային պրոկետն էր, որ Արփինեն ներկայացավ, իր խոսքով` հանդիսատեսն իրեն այս ժանրում բավականին լավ ընդունեց եւ առ այսօր միայն դրական խոսքեր է լսում իր խաղի մասին:

Արփինեն այժմ նկարահանվում է նոր` «Կարմիր բլուր» հեռուստասերիալում, սակայն դերասանուհին այստեղ երկար զբաղվածություն չի ունենա.

««Կարմիր բլուր»-ում իմ հերոսուհու գործառույթը բավականին մեծ է եւ նա դեռ երկար կլինի այս սերիալում, սակայն ես մարմնավորում եմ այդ հերոսուհու երիտասարդ տարիները, ուստի շուտով այլեւս ինձ չեն տեսնի այստեղ: Իմ նկարահանումներն ավարտված են, իսկ կերպարային գիծը կշարունակվի հերսուհուս մեծ տարիքում»,- ընդգծեց նա` նշելով, որ թեեւ կարճ ժամանակով, բայց հաճույքով է աշխատել այս թիմում, քանի որ Ելենա Արշակյանի հետ է սկսել իր գործունեությունը հեռուտատեսության ոլորտում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

loading...