Загрузка...

Խոյ

Խոյերի համար կիրակին կարող է մի շարք թյուրիմացություններ պատրաստել: Հնարավոր է տոնուսի անկում, մանրուքների պատճառով գրգռվածություն: Հնարավոր են տատանումների, մոլորվածության րոպեներ: Զգացմունքներն ու մտադրություններն անկայուն են: Նախաձեռնությունները երկիմաստ հետևանքներ կունենան: Տեխնիկական, կենցաղային գործերում, կենդանիների հետ շփման ժամանակ խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում այսօրվա համար մեծ ծրագրեր կազմել: Օրը հետաքրքիր կանցնի, եթե մեկ երևույթում կարողանում եք տարբեր կողմեր տեսնել: Ընտրության, կասկածի, համեմատության առջև հայտնվելիս կարելի է երկարացնել անորոշության շրջանը. բացառված չէ, որ գործերում կամ հարաբերություններում դադարից օգուտ կամ հաճույք ստանաք: Դրական զգացմունքների աղբյուր կարող է դառնալ շփումը, ընթերցանությունը, տեղեկատվությամբ փոխանակումը:

Երկվորյակ

Երկվորյակներին չի հաջողվի արհամարհել տնային իրադրությունը: Օրը ստիպում է մտածել ավելի գործնական, մղում է ծնողների հետ շփման, բնակարանային, կենցաղային, ընտանեկան խնդիրների քննարկման: Կարելի է արագ պայմանավորվել մանրուքների շուրջ, իսկ բարդ թեմային նայել տարբեր դիտանկյուններից: Երկրորդ առանցքային շարժառիթը ձեզ համար կլինի տվյալ պահին ամենակարևոր թեման, նպատակը կամ խնդիրը:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ չի տրվում հետաձգել կարճ ուղևորությունները, հրատապ հարցերով շփումները: Մարտավարությունը կհուշի իրավիճակը կամ սեփական ինտուիցիան: Այսօր արդյունավետ է մերձավոր շրջապատի հետ շփումը: Հարմար օր է նամակագրության, օգտակար գրականության ընթերցման համար: Կարող է պահանջվել այց դեղատուն կամ բուժհաստատություն: Հնարավոր է ստիպված լինեք զանգահարել ղեկավարությանը, գործընկերներին կամ ենթականերին:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում բարձրացնել դետալների նկատմամբ ուշադրությունը. ծրագրերին կարող են խառնվել անկանխատեսելի հանգամանքներ: Որքան արագ նկատեք խոցելի տեղերը ձեր հաշվարկներում, այնքան արագ կձեռնարկեք բարդությունների կանխարգելման միջոցառումներ: Օրվա մթնոլորտը կարող է սասանել ձեր վստահությունը, կասկածներ սերմանել զգացմունքներում, վճարունակության, անվտանգության հուսալիության հարցերում:

Կույս

Կույսերն այսօր շփվող են, հեշտությամբ լեզու կգտնեն անհրաժեշտ մարդկանց հետ: Կախված տրամադրվածությունից և պահի պահանջներից՝ համոզիչ կերպով կհիմնավորեք ձեր կարծիքը գործնական վեճում: Օրը բարենպաստ է երկխոսության, նամակագրության, ծանոթության, դետալների ճշտման, երեխաների հետ շփման համար: Ոգևորության ալիքը կարող է այցելել այն Կույսերին, որոնք զբաղված են լրագրությամբ, նկարչությամբ, ծրագրավորմամբ:

Կշեռք

Կշեռքները ստիպված կլինեն ուշադրություն հատկացնել գործնական դետալներին և ոչ ակնհայտ փաստերին: Հնարավոր է ստիպված լինեք խորասուզվել հաշվարկների, կենցաղային կամ բժշկական նրբությունների մեջ: Անձնական հարաբերություններում կարող է բարձրացվել փոխադարձ հոգատարության կամ ծառայությունների թեման: Որոշ դետալներ կհաջողվի քննարկել տնեցիների հետ: Մասնագիտական նրբությունների ճշտման համար կարող է պահանջվել կապ հաստատել գործընկերների հետ:

Կարիճ

Կարիճների ուշադրությունից այսօր չի վրիպի ոչ մի դետալ: Շատերը կառանձնանան բարձր դիտողականությամբ, խորաթափանցությամբ, կկարողանան հեշտությամբ նոր ծանոթություններ հաստատել, արագ կողմնորոշվել իրադրություն մեջ: Ուշադրության վեկտորը կուղղվի առաջին հերթին օգտակար գործնական թեմաների ուղղությամբ: Շփվողականությունը թույլ կտա հաջողությամբ ձևավորել և փաստարկել ձեր մտքերը, արդյունավետորեն քննարկել հրատապ հարցերը:

Աղեղնավոր

Աղեղնավորների ուշադրությունն այսօր ուղղված է գործնական ուղղությունների վրա, մտքերի ընթացքն առանձնանում է առարկայականությամբ և նպատակաուղղվածությամբ: Հաջողության գաղտնիքն առանցքային մանրուքների իմացության մեջ է: Հնարավոր է հետաքրքրություն նեղ մասնագիտական թեմաների, ֆինանսական, կազմակերպչական կամ մասնագիտական հարցերի նկատմամբ: Հնարավոր է պետք լինի կապ հաստատել ղեկավարության, գործընկերների հետ:

Այծեղջյուր

Այսօր ակտիվանում է Այծեղջյուրների տրամաբանական մտածողությունը, սակայն տրամաբանությունը կարող է հարևանել երևակայության հետ: Առավել ճիշտ կլինեն առաջին մտքերն ու տպավորությունները, սակայն ցանկացած ենթադրություն կամ նորություն չի խանգարի ստուգել, ճշտել: Օրը նպաստում է գիտելիքների աճին, աշխարհընկալման ընդլայնմանը, մեծացնում է ուսման, արտասահմանյան իրողությունների նկատմամբ հետաքրքրությունը:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում այսօրվա համար զվարճալի միջոցառումներ կազմակերպել: Շփման, հետաքրքրությունների շրջանակը կարող է նեղանալ և ավելի յուրահատուկ դառնալ: Բացառված չէ, որ անհանգստացնող հարցերի շուրջ նախընտրեք միայնության մեջ մտորել: Հնարավոր է բարձր հետաքրքրություն բուժման և հիվանդությունների պրոֆիլակտիկայի հարցերի, քիմիայի, բուժսպասարկման թեմաների նկատմամբ:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում արձագանքել երկխոսության հրավերին, քննարկել ստացված առաջարկությունը: Խորհուրդ չի տրվում խուսափել բարդ թեմաներից: Օրը խոստանում է փոխըմբռնում մանրուքներում, սակայն իրադրությունը կարող է խարդավանք պարունակել, եթե խոսքը հեռանկարի, գլոբալ լուրջ հարցերի վերաբերյալ է: Կարևոր է չտրվել պատրանքներին: Պայմանագիրն ավելի լավ է կնքել կարճ ժամկետով: Արժե ավելի շատ բան իմանալ գործատուի մասին:

loading...