Загрузка...

Հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Գյումրի-Ջրառատ ավտոճանապարհի 14.8 կմ հատվածում բախվել են «Mercedes E-320» մակնիշի 88 СՏ 889 համարանիշի և ՎԱԶ-2106 մակնիշի 34 СF 061 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, 06-ը վարել է Ջրառատ գյուղի բնակիչ, 28-ամյա Էլամիր Խչեյանը, իսկ «Mercedes»-ը՝ Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Սարգիս Դավթյանը: Վիրավորներն են՝ 55-ամյա Սամվել Խչեյանը, 29-ամյա Սամսոն Խչեյանը, 58-ամյա Լեյլի Խչեյանը և 28-ամյա Գոհար Արշակյանը:

Մանրամասները՝ այստեղ։

Загрузка...