Life.panorama.am-ը գրում է.

Մարդիկ դարեր շարունակ Հին Նոր տարվա գիշերը ամենատարբեր գուշակություններ են անում  և համարում են, որ դրանք  ոչ միայն գեղեցիկ են ու խորհրդավոր, այլև իրականանում են:

Ամենից շատ այս գուշակություններին հավատում են երիտասարդ աղջիկները, որոնք ցանկանում են իմանալ, թե ով է լինելու իրենց ապագա փեսացուն կամ թե ինչ է սպասվում իրենց՝ տարվա ընթացքում:

Ահա ամենատարածված գուշակությունները.

Հարկավոր է գուշակել 7 հոգով և վերցնել 7 բաժակ: Բաժակներից մեկի մեջ պետք է ամուսնական մատանի դնել, մյուսի մեջ՝ հաց, երրորդում՝ մանրադրամ, մյուսներում՝ շաքար, աղ, սոխ, իսկ յոթերորդի մեջ ջուր լցնել:

Գուշակողներից ամեն մեկը, փակ աչքերով,   պետք է մի բաժակ  ընտրի: Ինչ որ գտնի բաժակում, այնպիսի ապագա էլ   կունենա:

Ամուսնական մատանին մոտալուտ ամուսնություն է կանխագուշակում, հացը՝   բարեկեցություն, մանրադրամը՝ հարստություն, աղը՝ անհաջողություն, շաքարը՝ ուրախություն, սոխը՝ արցունքներ, իսկ ջուրը՝ միապաղաղ կյանք՝ առանց մեծ փոփոխությունների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...