Загрузка...

Bravo.am-ը գրում է.Քրիստինե Պեպելյանն անցնող տարում Արամ Ավագյանի հետ ներկայացավ երգի պրեմիերայով՝ «Սիրե՞լ, թե՞ ատել», որն առաջին անգամ նրանք կատարեցին երգահանի հեղինակային երգերի երեկոյին: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, թե ինչ փուլում են նոր երգի ձայնագրման աշխատանքները, ինչ ձեռքբերումներ է ունեցել այս տարում, ինչպես է դիմավորելու Ամանորն ու ինչ ծրագրեր ունի առաջիկայում:

Նրա խոսքով` երգի գործիքավորումը դեռ արված չէ, քանի որ համերգից հետո Արամը մեկնել է ԱՄՆ` կիսատ թողած գործերն ավարտելու, եւ վերադարձից հետո միայն կկարողանան շարունակել գործիքավորման ու ձայնագրման աշխատանքները.«Չեմ կարծում՝ շատ կուշանա երգը: Հավանաբար, եկող տարվա սկզբին արդեն պատրաստ կլինի թողարկման: Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է: Ինձ համար էլ էր անակնկալ այդ տեքստը, քանի որ Ավետը «Կամաց-կամաց» երգի շնորհանդեսին ինձ ուղղակի նվիրեց այն: Նա որոշել էր, որ դա այդ օրվա իմ նվերը պիտի լինի: Կարծում եմ` շատ գեղեցիկ, հետաքրքիր ու մտածելու տեղիք տվող երգ է ստացվել: Հույս ունեմ՝ շատ մարդիկ կսիրեն այն»:

Անցնող տարին երգչուհու համար հագեցած ու լավ տարի է եղել՝  համերգային ծրագրերով, նոր երգերով, տեսահոլովակներով եւ այլն: Հույս ունի՝ եկող տարին էլ չի հիասթափեցնի, արդյունավետ կանցնի, ուրախ եւ ամենակարեւորը՝ առողջ տարի կլինի: Ի դեպ, 2017-ին լրացավ Քրիստինե Պեպելյանի բեմական գործունեության 20-ամյակը: Կարծում է՝ այս առիթը նշանավորելու լավագույն տարբերակը համերգով հանդես գալը կլինի.«Ինձ թվում է՝ ամենաճիշտ ու ամենից հավանական տարբերակն է: Համերգն էլ կապված է նրա հետ, որ ժամանակ չենք ունենում, տարբեր տեղեր ենք գնում, երաժիշտները քաղաքում չեն լինում: Այսինքն՝ դրա համար հարկավոր է՝ երկար ժամանակ բոլորս կարողանանք որեւէ տեղ չգնալ ու որեւէ ուրիշ բանով չզբաղվել: Բայց շատ մեծ հույս ունեմ, որ մյուս տարի կկարողանամ գոնե ամփոփել այդ 20-ամյակն ու մտնել իմ գործունեության երկրորդ քսանամյակի մեջ (ժպտում է,- հեղ.)»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Загрузка...