Загрузка...

Aysor.am-ը գրում է.Խոզի բուդ ու հնդկահավ, իշլի քյուֆթա, մսով ու պասուց տոլմաներ, բլինչիկ, երբեմն նաև՝ կոկորդիլոս, մայրաքաղաքայինի գլխավորությամբ՝ աղցանների հրավառություն, տարատեսակ թխվածքներ, մրգեր ու չարազեղեն: Եվ որ ամենակարևորն է՝ այս ամենն ուղեկցվում է ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների բազմազանությամբ… Սա հայկական ամանորյա սեղանի փոքրիկ մակետն է:

Բնականաբար, մեր օրգանիզմին դժվար է այդ ամենից հետո վերականգնվել ու սովորական հունի մեջ ընկնել: Դրա համար սննդաբանները խորհուրդ են տալիս՝ Ամանորին սնվեք նույն ծանրաբեռնվածությամբ, ինչ սովորական օրերին՝ զերծ պահելով օրգանիզմին ավելորդ վնասակար ծանրաբեռնվածությունից:

Aysor.am-ի հետ զրույցում սննդաբան Լիլիթ Բաբասյանն ընդգծեց՝ հատկապես նրանք, ովքեր ցանկանում են ավելորդ կիլոգրամներ չհավաքել կամ ավելին՝ տանջվում են դրանցից ազատվելու համար, չպետք է ուտելիքի մեջ իրենց երջանկությունը փնտրեն:

«Սուտ կլինի ասել, որ տոնական սեղանների շուրջ նստած բոլորը չափավոր կընդունեն ալկոհոլն ու ծանր սնունդը: Յուրաքանչյուրը պետք է կենսակերպը փոխելու գիտակցմանը հանգի: Անձամբ ես, իմ օգնությամբ նիհարել ցանկացող հաճախորդներին խորհուրդ եմ տալիս իրենց մեջ սերմանել այն գիտակցությունը, որ թեկուզ հենց 31-ի գիշերը իրենց կարելի է ամեն ինչ, բայց իրենք չեն ցանկանում: Շարունակեն ուտել այն նույն չափաբաժնով, ինչպես մինչ այդ են կերել: Ճիշտ է՝ երեկոյան ժամը 20:00-ից հետո սնվելը որևէ օգուտ չի տա, բայց կարող են ամանորյա գիշերը խոզի ճարպոտ մսի փոխարեն օգտվել հավի կրծքամսից, հնդկահավից, ծովային մթերքներից պատրաստված աղցաններից: Չի կարելի՝ տաք ուտեստ, աղցան, միրգ ու չարազ խառնել իրար: Ի վերջո, 90-ական թվականները չեն, երբ մարդիկ սոված էին, աղքատություն էր ու տարին մեկ անգամ համեղ ուտեստներ ճաշակելու կարևոր առիթը բաց չէին թողնում: Ուղղակի, այդ գիշերը դիմավորեք լավ շրջապատում՝ մեկ բաժակ գինիով շնորհավորելով միմյանց», -խորհուրդ տվեց մեր զրուցակիցը:

19 անմեղ, բայց զզվելի բաներ, որ անում են բոլոր զույգերն ու չեն խոստովանում — BlogNews.am
Բոլորն էլ անում են այս տհաճ բաները, բայց ոչ բոլորն են խոստովանում. իսկ դու՞ք։

Չի կարելի միմյանց խառնել յուղոտ կերակրատեսակներն ու ածխաջրերը: Տոնական օրերին էլ պետք է ուտել ու խմել քիչ քանակությամբ՝ չչարաշահելով նաև ալկոհոլը: Հարցին, թե Նոր տարվա սեղանին տեղ գտած ո՞ր ուտեստներն են առավել վտանգավոր ու ծանր, պատասխանեց.

«Իհարկե, տղամարդկանց դժվար է հորդորել, որ ալկոհոլից զերծ մնան, բայց գոնե կանայք թող միայն չոր գինի նախընտրեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

loading...