168.am-ը գրում է.

Մոտենում է Ամանորը, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ չավելացնել մի քանի ավելորդ կիլոգրամներ: Չէ որ սեղանները լի են տարատեսակ ուտեստներով, իսկ ընկերներն ամեն օր հրավիրում են ճաշի: Բայց thelist-ը որոշել է ուրախացնել ձեզ և առաջարկում է 10 արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն տոների ընթացքում պահպանել սովորական քաշը:

Загрузка...

1. Փորձեք սեզոնային ուտեստներ: Մի սահմանափակեք Ձեզ, միայն պահպանեք չափավորությունը:

2. Կերեք ինտուիտիվ. ընդունեք այնքան սնունդ, որքան Ձեր օրգանիզմը պահանջում է:

3. Քաղցրավենիքը աչքից հեռու վայրում պահեք:Այդպես գայթակղվելու հավանականությունն ավելի փոքր կլինի:

4. Ափսեի կեսում տեղավորեք մրգեր և բանջարեղեններ:

5. Պահպանեք ակտիվությունը. փորձեք ազատ ժամանակ գտնել և մարզվել:

6. Փորձեք պահպանել Ձեր քաշը: Նիհարել իհարկե չի ստացվի, բայց պահպանել քաշը հնարավոր է:

7. Ջուր խմեք: Երբ կարծում եք, թե քաղցած եք, մի փոքր ջուր խմեք:

8. Քչացրեք ալկոհոլային խմիչքների օգտագործումը, քանի որ դրանք մեծացնում են ախորժակը:

9. Մի մոռացեք քնի մասին: Անքնությունը ստիպում է շատ ուտել:

10. Խուսափեք սթրեսից: Լարվածությունը մեծացնում է ախորժակը, քանի որ Դուք փորձում եք, այսպես ասած, «ուտել» Ձեր խնդիրները:

Загрузка...