Life.tert.am-ը գրում է.

Գայանե Ասլամազյանը փոխել է ոճը։ Հայկական եթերի կայուն կերպարներից մեկը  հրաժարվել է երկար վարսերից ու այսուհետև իր լսարանին կներկայանա ավելի կարճ սանրվածքով։ Tert.am Life–ը Գայանեի հետ խոսել է ինչպես նոր սանրվածքի, այնպես էլ ամուսնու արձագանքի և ամուսնալուծության լուրերի մասին։

Загрузка...

«Մազերիս գույնը երբեք չեմ փոխել, սակայն սանրվածքի փոփոխություն շատ եմ արել։ Ե՛վ շատ կարճ սանրվածք եմ ունեցել, և՛ երկար, և՛ միջին։ Մազերի հանդեպ թուլություն չունեմ, մազ է, կերկարի։ Ինձ համար մշտական է միայն գույնը»,– ասաց հաղորդավարուհին, ով գոհ է իր նոր ոճից։

Խոսելով ամուսնու` Ջիանի Օնչոյի արձագանքի մասին` Գայանեն ասաց, որ նա նախապես իմացել է իր  մտադրության մասին. «Իր հետ համաձայնեցրել էի որոշումս։ Իհարկե, տղամարդիկ երկար մազ են սիրում, բայց ինքն ինձ ամեն ձև է սիրում»։

Այսօր հրապարակում էր եղել, թե Գայանեի ոճափոխությունը կարող է սթրեսի հետևանք լինել, քանի որ նրա Ինստագրամի էջում ամուսնու հետ շատ քիչ լուսանկարներ են մնացել, չի բացառվում, որ նա ամուսնալուծվել է։ Դերասանուհին ծիծաղով արձագանքեց այս նորությանը, ապա նկատեց, որ վերջին այցի ընթացում անընդհատ ապատեղեկատվության զոհ է դառնում` նախ լուր տարածվեց, թե ինքը վթարի է ենթարկվել և մահացել, հիմա էլ, թե սթրեսի մեջ է, ամուսնալուծվում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...