Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Instagram-ի իր միկրոբլոգում կիսվել է վերջին` «Հին ճանապարհ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի տպավորություններով.

«Կարդացի ձեր բոլոր մեկնաբանությունները…
Նախ չափազանց շոյվեցի, հետո ձեզ հետ միասին թախծեցի ու արտասվեցի…
Նորից եմ ասում, որ սա ինձ համար իմ ստեղծագործական կյանքի կարեւորագույն աշխատանքներից մեկն է, որովհետեւ այն մոր, ընտանիքի, զինվորի ու հայրենիքի մասին է, իսկ վերջիններս իմ կյանքի գլխավոր արժեքներն են…Չեք պատկերացնի, թե ուրախությունս որքան ավելի մեծ է հիմա, որովհետեւ հենց այս աշխատանքն արժանացավ համընդհանուր դրական գնահատականի…
Զգացված եմ շաաատ…»