Life.panorama.am-ը գրում է.
Ամուսնությունից, ապա ամուսնալուծությունից հետո դերասանուհի Անատի Սաքանյանը նոր նախագծերում հանդես չի գալիս, սակայն Lif.panorama.am-ին դերասամուհին պատմեց, որ շատ շուտով կչեղարկի էկրանային դադարը:
«Իրականում շատ առաջարկներ ունեմ եւ շատ շուտով կրկին ակտիվ կլինեմ հեռուստանախագծերում: Հիմա նկարահանվում եմ «Ավազե դղյակը» հեռուստասերիալում, որը կցուցադրվի «Արմենիա պրեմիումի» եթերում: Մանրամասներ չեմ հայտնի, բայց կասեմ, որ շատ հետաքրքիր նախագիծ է, որտեղ չկա սպանություն, արյուն, կռիվներ: Այս սերիալը մարդկանց հաստատ ավելորդ հոգս չի պատճառի եւ նույնիսկ հակառակը: Այստեղ խաղում եմ Լուիզա Ղամբարյանի հետ, նա իմ մորաքրոջ կերպարում է: Բացի այս նախագծից, շուտով կնկարահանվեմ նաեւ նոր պրոյեկտում, ըստ որի կնկարահանենք սկետչներ ամերիկահայ հեռուստադիտողի համար: Մի խոսքով` այսուհետ շատ նախագծերում ներգավված կլինեմ»,- պատմեց նա:
Հարցին՝ ընդմիջումից հետո կրկին հաճելի աշխատանքային պրոցեսում հայտնվելը ի՞նչ զգացողություններ է տալիս Անատիին, պատասխանեց.
«Միանշանակ, անչափ կարոտել էի այս ամենին, բայց ոչ մի անսովոր վիճակ, ոչ մի անհարմարություն չեմ ունեցել: Ամեն ինչ շատ հարթ է անցնում: Ի դեպ` անգամ անծանոթ թիմում նկարահանվելիս ոչ մի անսովորություն չեմ զգացել: Հենց սկզբից տպավորություն էր, թե երկար ժամանակ աշխատել եմ նրանց հետ»:
Անատի Սաքանյանը շարունակում է նաեւ աշխատել որպես կոսմետոլոգ եւ դիմահարդար, սակայն դրան զուգահեռ նաեւ այլ աշխատանք է իրականացնում:
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ