loading...

Life.panorama.am-ը գրում է.
Արդեն հայտնի է, որ դերասան Դավիթ Աղաջանյանը եւ երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը, ովքեր այս տարի նշանադրվեցին, համատեղ զուգերգով են պատրաստվում ներկայանալ: Այսօր Դավիթը Life.panorama.am-ին է պատմել սիրելիի հետ երգելու գաղափարի եւ առաջիկա անելիքների մասին:
«Սա մեր նշանադրության երգն էր` մեր երգը, որը ես ու Աննան անակնկալ կերպով ներկայացրինք, իսկ որոշ ժամանակ անց արդեն նա առաջարկեց, որպեսզի միասին երգենք: Սկզբում ես դեմ էի, քանի

որ պատկերացնում էի մարդկանց արձագանքը, սակայն Աննան իր ոգեւորությամբ համոզեց ինձ. նա վստահ էր, որ ամեն ինչ լավ կլինի, ես էլ որոշեցի համաձայնել ու փորձել»,- խոսելով իր` երգելու որոշման մասին` պատմեց Դավիթ Աղաջանյանը:

Դերասանի խոսքով` տեսահոլովակի գաղափարն արդեն իրեն է պատկանում:
«Երբ երգը կար, Աննային անակնկալ կերպով առաջարկեցի, որ այն նաեւ տեսահոլովակ ունենա, որը հնարավորություն կտար ներկայանալ նաեւ լայն մասաներին: Կրկին շատ չանցած` անցանք գործի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։