Քիչ առաջ Երևանում խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով մի քանի քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ:

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են «ԳԱԶել» և « Տոյոտա» մակնիշի մեքենաները:

«Նշված հատվածում իրար են բախվել   «ԳԱԶել» և « Տոյոտա» մակնիշի մեքենաները, ինչի հետևանքով հինգ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են « Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն», -ասաց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից Tert.am-ին հայտնեցին, որ հիվանդանոց են տեղափոխվել երեխաներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում և նրանք շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, նշված ГАЗель-ը սպասարկում է թիվ 44 երթուղին՝ Արգավանդից մինչև Արարատի մարզի Մարմարաշեն գյուղ:

loading...