Загрузка...

Խոյ

Օրվա սկիզբը Խոյերը կարող են հատկացնել գործերի ավարտին: Ակտիվություն պահանջող առանցքային առաջադրանքով արժե զբաղվել առավոտյան: Երեկոյան տրամադրությունը կփոխվի. զգացմունքները կպակասեն, ավելի հավասարակշիռ, օրինապահ, պատասխանատու կդառնաք: Կաճի փոխշահավետ համագործակցության պահանջը: Ձեր միտքը կարող է զբաղեցնել ծախսերի ծրագրումը, մտադրությունների համաձայնեցումը, կարիերայի աճը:

Ցուլ

Առավոտյան Ցուլերը ստիպված կլինեն հաշվի նստել իրադրության և ուրիշի տրամադրության հետ: Որքան քմահաճ է մարդը, ում հետ գործ ունեք, այնքան շատ հիմքեր կունենաք ժամանակավորապես հարմարվելու նրա կարիքներին: Երեկոյան արժե մտածել հարցերի շուրջ, որոնք տվյալ պահին ձեզ համար կրիտիկական նշանակություն ունեն: Չի խանգարի հատուկ ուշադրություն դարձնել գործոններին, որոնք կարող են խաթարել ձեր անվտանգությունը կամ հեղինակությունը:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում հաշվի առնել արտաքին հանգամանքները և սեփական ինքնազգացողությունը: Չարժե անցնել նոր, աշխատատար, վտանգավոր գործերի, կոլեկտիվ նախագծերի: Այսօր դրա համար քիչ են ուժերը, կարող է դավաճանել առողջությունը, կամ չունենաք համապատասխան տրամադրություն: Օրվա զգալի մասը կկլանի առօրյան: Հնարավոր են իզուր անհանգստություններ: Երեկոյան շատ բան կախված կլինի շրջակա միջավայրից:

Խեցգետին

Խեցգետինների համար օրը կսկսվի ոգեշնչման ներհոսքից: Ստեղծագործական մտահղացումները, անորոշ գաղափարներն արժե ինչ-որ ձևով ֆիքսել. ամսվա ընթացքում կարող են ձեզ պետք գալ: Կարելի է ոչ վատ զգացմունքային կապ հաստատել երեխաների, ձեզ հետաքրքրող մարդու հետ: Համատեղ ջանքերի գործադրման կամ ուրիշներին ձեր ցանկությունների իրականացման մեջ ներգրավելու համար ավելի լավ է ընտրել օրվա առաջին կեսը:

Առյուծ

Առավոտյան Առյուծներին խորհուրդ է տրվում ուշադրություն հատկացնել ընթացիկ տնային իրադրությանը, ինչպես նաև, եթե կարիք կա, ինքնազգացողությանը և հոգեկան վիճակին: Այսօր դժվար թե հաջողություն ունենաք որևէ ոլորտում, եթե կարգավորված չէ կենցաղը, փոխըմբռնում չկա մտերիմների հետ, լավագույն վիճակում չէ զգացմունքային ֆոնը կամ առողջությունը: Օրվա վերջում ավելի շատ լավատեսություն և վստահություն ձեռք կբերեք:

Կույս

Օրվա առաջին կեսը հետաքրքիր շատ բան է խոստանում դիտողական, խորաթափանց Կույսերին: Եթե ուշադրության կենտրոնում շփումն է, կարևոր կլինի ոչ այնքան խոսելու, որքան լսելու, ձեր և զրուցակցի միջև անհրաժեշտ զգացմունքային արձագանք ստեղծելու ունակությունը: Գործնական հանդիպումների, ակտիվ տեղաշարժերի, բանավեճերի համար ավելի լավ է ընտրել առավոտը: Երեկոյան կարող է ձեր ներկայությունը պահանջվել ընտանիքում:

Կշեռք

Կշեռքների համար օրը կարող է սկսվել անհանգստություններից կամ նյութական հոգսերից: Մինչ կեսօր կարելի է գլուխ հանել մի շարք տնտեսական խնդիրներից կամ գործարար առաջադրանք լուծել: Կարևոր որոշումները, այդ թվում` նյութական, արժե հետաձգել, իսկ եթե գործը հետաձգման ենթակա չէ, տեղափոխել երեկոյան: Հակառակ դեպքում` ռիսկ կա ոչ կառուցողական ազդակի տրվելու: Օրվա վերջում ձեզ և ուրիշների վրա կդադարեն իշխել զգացմունքները:

Կարիճ

Կարիճներին այսօր խորհուրդ չի տրվում գիտակցությունը ծանրաբեռնել արտաքին տեղեկատվությամբ: Չարժե ձեր անձնական տարածություն թողնել նրանց, ովքեր կարող են փչացնել ձեր տրամադրությունը, սխալ ուղղությամբ ուղղել ձեր միտքը, սահմանափակել սեփական հնարավորությունների նկատմամբ ձեր հավատը: Ակտիվությունն ավելի լավ է հասցնել նվազագույնի և ուղղել գործերի ավարտին: Երեկոյան օգտակար կլինի վերանայել բյուջեն:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում հարգել տրված սահմանափակումները և չշտապեցնել իրադարձությունները: Հասունացած դրական փոփոխությունները ձեզ համար անակնկալ չեն լինի, քանզի շատ բանում դուք դրանք կանխատեսել եք, ծրագրել եք, սակայն դեռևս ձեր ձեռքերը կապված են: Կյանքի այլ ռիթմի անցնելն ավելի լավ է փափուկ և սահուն: Դժբախտություն չէ, եթե օրվա հիմնական մասն անցկացնեք միայնության մեջ, սահմանափակեք շփումները:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում ընթացիկ գործերը թողնել երեկոյան: Առաջին տեղում արժե դնել այն գործընթացները, որոնք ձեր միջամտության և տրամաբանական ավարտի կարիք են զգում: Լավ կընթանան ֆիզիկական ակտիվություն և բարձր խորաթափանցություն պահանջող զբաղմունքները: Օրվա վերջում ցանկալի է ավելի հանդարտ մթնոլորտ ընտրել: Այդ ժամանակ առօրյա գործընթացները երկրորդ պլան կմղվեն, ձեզ կսկսեն մտահոգել գլոբալ հարցերը:

Ջրհոս

Ջրհոսները ստիպված կլինեն մի քիչ էլ համբերատարություն դրսևորել և մինչ երեկո խուսափել ամենից, ինչը կարող է խախտել փխրուն հավասարակշռությունը: Ավելի լավ է չշտապել հայտարարություններում, համաձայնություններում, խոստումներում: Հիմնական ուշադրությունն արժե ուղղել ձանձրացրած ցավոտ հարցերի փակմանը, որոնք կարող են ձեզ համար թաքնված վտանգ առաջացնել: Օրվա մնացած հատվածն ավելի լավ է անցկացնել համախոհների հետ:

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում ընդլայնել շփումների շրջանակը, ավելորդ նախաձեռնություն դրսևորել: Խելամիտ սահմաններում կարելի է ձեզ երես տալ` չմոռանալով ընթացիկ գործերի մասին: Եթե կարևոր բան է սպասվում, օրվա առաջին կեսին արժե ձեզ տրամադրել դրան: Օրվա վերջում հանգամանքները կսկեն ձեզ տրամադրել բարձր հավաքվածության, նպատակասլացության, լրջության: Եթե չգիտեք, թե ինչ անել, երեկոն կօգնի ճիշտ դնել առաջնայնությունները:

Загрузка...