20126Tert.am Life-ը գրում է.

Յուրաքանչյուր կնոջը հատուկ է կանացի գրավչությունը, որը չի սահմանափակվում միայն արտաքին տվյալներով: Կնոջ գրավչությունը ենթադրում է ավելի կանացիություն, քան գեղեցկություն:

Tert.am Life-ը մոդել Լյուսի Հայրապետյանի հետ զրուցել է կանացի գրավչության մասին՝ փորձելով բացահայտել դրա գաղտնիքները:

«Գրավչություն, սեր, կիրք, կարոտ… Սրանք այն տարածություններն են, որոնք, ըստ իս, սահմաններ չեն ճանաչում։ Դեռ մանկուց լինելով կարգազանց՝ չեմ ընդունում կանոնների առկայության փաստը ոչ մի հարցում: Թվում է, թե հեշտ է պատասխանել «Որո՞նք են գրավչության 5 կանոնները» հարցին, հավատացե՛ք, հեշտ չէ: Կարող եմ թվել գրավչությանը նպաստող 5 հատկանիշ կանանց համար, որոնք իմ կարծիքով ամենացայտունն են: Կուզենամ, անպայման, նշել, որ կրծքերի չափսն ու աչքերի գույնն ինձ համար ուղղակի տարբերակիչ հատկանիշներն են, և, ըստ իս, դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն սեքսուալության և գրավչության հետ, որովհետև վերոնշյալ էներգիան պետք է ներսից գա»,- նշեց Լյուսին՝ դիտարկելով գրավչությանը նպաստող 5 հատկանիշներ.

1. Ամենաառաջնայինն եմ համարում կանանց բնական և պարզ լինելը՝ առանց կոմպլեքսների և ձևականությունների։ Բնական ասելով ի նկատի ունեմ թե՛ մինիմալ դիմահարդարումը և թե՛ հոգու անկեղծությունը։

2. Կանանց մեծ մասը փորձում է լինել տղամարդկանց համար ամեն ինչ՝ ընկեր, սիրուհի, գործընկեր, մայրիկ… Պետք չէ (ժպտում է): Իհարկե, լինում են պահեր, երբ պետք է լինես լավ խորհրդատու՝ ըմբռնող և վստահելի, բայց չի կարելի հատել սահմանը։ Կինը պետք է հիշի, որ թվարկվածներից ամենակարևորը նրա համար սիրուհու դերն է: Չափազանց հոգատարությունը տանում է դեպի մոր դերը (իսկ մայրը լինում է միակն ու անկրկնելին)։ Պետք է համակերպվել 2-րդ, բայց ուրույն դերի հետ: Այլապես տղամարդը կսկսի խեղդվել և փնտրել իրեն նոր կին, ով կլինի բավականաչափ թույլ, երբ կթողնի տղամարդուն հոգ տանել իր մասին:

3. Վերջերս ավելի հաճախ եմ նկատում «որսորդ կանանց» սրճարաններում և ակումբներում։ Գտնում եմ, որ կանանց դերը պետք է լինի ճիշտ հակառակը՝ «ցանկալի որս» («желанная добыча»): Ես այդ հարցում, թերևս, չեմ փոխի կարծիքս: Առաջին քայլը պետք է լինի տղամարդունը. հետո ի՞նչ, որ 21-րդ դարում ենք ապրում: Եղի՛ր կին, և թող տղամարդուն լինել տղամարդ: Երբ հանդիպում ես երազանքներիդ տղամարդուն, մի՛ խառնվիր իրար և մի՛ «կախվիր նրա վզից»: Հիշի՛ր, որ որսի գնալը դեռ հնուց եղել է արական սեռի մենաշնորհը: Եվ ինչքան անհասանելի լինի «որսը», այնքան ցանկալի կլինի նրան հասնելը: Պետք չէ շփոթել կանացի և տղամարդկային դերերը միմյանց հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

loading...