Загрузка...

168.am-ը գրում է.

Քլիվլենդում ապրող 90-ամյա Ռեգինա Բրետի կյանքի կանոնները

1. Կյանքն անարդար է, բայց միևնույն է, լավն է:

2. Եթե կասկածում ես, ևս մի քայլ առաջ գնա:

3. Կյանքը չափազանց կարճ է այն ատելության վրա վատնելու համար:

4. Աշխատանքը քեզ համար հոգ չի տանի, երբ հիվանդանաս: Դա քո ծնողներն ու ընկերներն են անելու: Փայփայիր այդ հարաբերությունները:

5. Վճարիր վարկերդ յուրաքանչյուր ամիս:

6. Պարտադիր չէ՝ յուրաքանչյուր վեճում հաղթողը դու լինես: Համաձայնիր կամ ոչ:

7. Լաց եղիր ինչ-որ մեկի հետ: Դա ավելի լավ է բուժումը, քան միայնության մեջ արտասվելը:

8. Թույլատրելի է Աստծո վրա զայրանալը. Նա կհասկանա:

9. Հենց առաջին իսկ աշխատավարձիցդ կուտակիր թոշակիդ համար:

10. Հենց որ գործը հասնում է շոկոլադին, դիմադրելն անօգուտ է:

11. Հաշտվիր անցյալիդ հետ, որպեսզի այն չփչացնի քո ներկան:

12. Կարող ես քեզ թույլ տալ լաց լինել երեխաներիդ ներկայությամբ:

13. Քո կյանքը մի համեմատիր որևէ մեկի կյանքի հետ: Դու գաղափար անգամ չունես, թե ինչ փորձությունների միջով են նրանք անցել իրականում:

14. Եթե հարաբերությունները գաղտնի պետք է լինեն, չարժե դրանում մասնակցություն ունենալ:

15. Ամեն ինչ կարող է վայրկենապես փոխվել: Բայց մի անհանգստացիր, Աստծո աչքից ոչինչ չի վրիպում:

16. Խորը շնչիր: Դա հանգստացնում ու մտքերդ կարգի է բերում:

17. Ազատվիր այն ամենից, ինչը չես կարող անվանել օգտակար, գեղեցիկ կամ զվարճալի:

18. Այն, ինչը քեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում:

19. Երբեք ուշ չէ երջանիկ մանկություն ունենալու համար, սակայն երկրորդ մանկությունդ միայն քեզնից է կախված:

20. Երբ գալիս է ժամանակը՝ հետևել նրան, ինչ դու իսկապես սիրում ես այս կյանքում, «ոչ» մի ասա:

21. Վառիր մոմերը, օգտվիր լավ սավաններից, գեղեցիկ ներքնազգեստ հագիր: Ոչինչ մի պահիր հատուկ դեպքերի համար: Այդ հատուկ դեպքն այսօր է:

22. Շատ լավ պատրաստվիր, և հետո ինչ լինում է, թող լինի:

23. Էքսցենտրիկ եղիր հիմա: Մի սպասիր՝ ծերանաս, որ վառ կարմիր հագուստ կրես:

24. Սեքսում ամենակարևոր օրգանն ուղեղն է:

25. Ոչ ոք, քեզնից բացի, քո երջանկության համար պատասխանատվություն չի կրում:

26. Յուրաքանչյուր, այսպես կոչված, աղետի դեպքում հարց տուր` բայց արդյո՞ք դա նույնքան կարևոր կլինի 5 տարի հետո:

27. Միշտ ընտրիր կյանքը:

28. Ներիր ամեն ինչ և բոլորին:

29. Թե ինչ են մտածում ուրիշները քո մասին, քեզ չպիտի հուզի:

30. Ժամանակը բուժում է գրեթե ամեն ինչ: Ժամանակ տուր ժամանակին:

31. Կարևոր չէ՝ իրավիճակը լա՞վն է, թե՞ վատը, միևնույն է, այն փոխվելու է:

32. Ինքդ քեզ լուրջ մի ընդունիր: Ոչ ոք այդպես չի անում:

33. Հավատա հրաշքներին:

34. Աստված քեզ սիրում է, որովհետև նա Աստվածն է, այլ ոչ թե՝ այն բանի համար, որ դու ինչ-որ բան արել ես կամ չես արել:

35. Պետք չէ ուսումնասիրել կյանքը: Դու հայտնվում ես նրանում ու անում այնքան, որքան հասցնում ես:

36. Ծերանալն ավելի շահավետ այլընտրանք է, քան երիտասարդ մեռնելը:

37. Քո երեխաները միայն մեկ ապագա ունեն:

38. Այն, ինչ արդյունքում իմաստ ունի, դա այն է, որ դու զգացել ես, թե ինչ բան է սերը:

39. Ամեն օր գնա զբոսնելու: Հրաշքներն ամենուր են լինում:

40. Եթե մենք մեր խնդիրները հավաքենք ու համեմատենք այլոց խնդիրների հետ, մերը ծիծաղելի կթվա:

41. Նախանձը ժամանակի անիմաստ վատնում է: Դու արդեն ունես այն, ինչ քեզ պետք է:

42. Այնուամենայնիվ, լավագույնն առջևում է:

43. Կարևոր չէ, թե ինչպես ես քեզ զգում: Վեր կաց, հագնվիր ու մարդամեջ մտիր:

44. Զիջիր:

45. Թեպետև կյանքը ժապավենով կապված չէ, միևնույն է, այն նվեր է:

Загрузка...