SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում այս տարվա օգոստոսսի 30-ին ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է «դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը» փաստով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցի բնակիչ, 80-ամյա Մարտունիկ Շահբազյանը հայտնել է, որ 2016 թ.-ին կնոջ՝ Կիմա Բոդյուկյանին Գյումրու թիվ 2-րդ գերեզմանատանը հուղարկավորելու համար Գյումրի հայանքի «Հավերժ հիշատակ» Փակ բաժնետիրական ընկերության տնօրեն, 59-ամյա Կոստիկ Ավետիսյանին տվել է 1800 ԱՄՆ դոլար՝ հողատարածք հատկացնելու համար:

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/09/18/1077657/