loading...

Boomnews.am-ը գրում է.

Մի քանի օր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ հայ փոքրիկը լաց լինելով պատմում էր իր անպատասխան սիրո մասին։

Boomnews.am-ը կապ հաստատեց բալիկի ընտանիքի անդամների հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իրականում․

Բալիկի քեռին՝ Նաիրին, պատմեց՝ Մարիա Պետրոսյանը ծնվել է 2010թ, Սովորում է Մոնթե Մելքոնյանի անվան 11-րդ դպրոցի առաջին դասարանում։ Հաճախում է պարի դասընթացների Տարոն գեղագիտական կենտրոն և արդեն մեկ տարի է Art կենտրոնի սան է։

-Ինչո՞ւ Ձեր բալիկը սկսեց խոսել դրա մասին։

-Իրականում չգիտենք՝  ինչպես սկսեց նման բան պատմել։ Տանը սերալներ չեն նայում, որ այդտեղից սովորեր։ Ողջ պատմությունը իր երևակայության արդյունքն է։ Անընդհատ ինչ-որ պատմություններ է հորինում ու խաղում քրոջ ու եղբոր հետ։ Այս պատմությունից նույնիսկ մայրն այնքան էր զարմացել, որ սկսեց նկարել, ընթացքում հարցեր տալով, իսկ Մարիան յուրահատուկ դերասանությամբ ու մտքի ճկունությամբ էր պատասխանում հարցերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ