Life.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Տաթեւ Սարգսյանի անունը վերջին օրերին մամուլում ամենաքննարկվողներից է: Նախկինում իրենց մտերիմությամբ աչքի ընկնող Տաթեւ Սարգսյան-Մերի Հակոբյան-Շուշան Երիցյան եռյակն այլեւս միասին չէ, ինչն էլ նոր խոսակցությունների պատճառ է դարձել: Միաժամանակ, նրանց ընկերության տապալման հարցում մարդիկ մեղավորությունը տեսնում են հենց Տաթեւի մեջ: Եռյակն այս հարցի շուրջ մեկնաբանություններ անել հրաժարվում է, Տաթեւը չի ուզում անդրադառնալ անգամ իր հասցեին հնչող մեղադրանքներին` դրանք համարելով փուչ ու անկարեւոր.

«Բոլորն էլ գիտեն, որ չեմ սիրում անձնական թեմաների շուրջ խոսել եւ դրա իրավունքը ունենք բոլորս, ինչ վերաբերվում է իմ հասցեին հնչած այսպես ասած մեղադրանքներին, ինձ դրանք չեն անհանգստացնում, քանի որ արդեն որերրորդ դեպքն է, երբ տարբեր թեմաների ու դեպքերի շուրջ միեւնույն ձեռագրով է այդ ամենը բարձրաձայնվում: Իհարկե, ես գիտեմ, թե ով է հեղինակը այս ամենի, քանի որ որոշ մարդիկ շատ անզգույշ են իրենց քայլերում, ուստի բացահայտելն էլ դժվար չէ: Նրանք փորփրում են մի բան, որն իրականում չկա, այդ պատճառով ես նման փուչ խոսակցությունների շուրջ խոսելու ժամանակ չունեմ: Ինչպես ամեն անգամ, հիմա էլ այդ չարախոսությունների վերաբերյալ կասեմ, որ երբեւէ իրեն կայացած համարողը, իր երջանկությունը գտած մարդը չի ընկնի, որեւէ մեկի կյանքը քննարկելու հետեւից եւ իր կարծիքով` այդպիսով դիմացինի կյանքը լցնել նեգատիվով: Երբեք ինքնաբավ ու վեհ մարդը ուրիշի կյանքով չի ապրի, նույն տրամաբանությամբ, եթե ինքդ քեզ տվյալ մարդկանցից ավելի բարձր ես համարում, ապա հաստատ չես մտածի դիմացինի մասին: Ասեմ, որ այդ խոսակցությունները բացարձակապես չեն կարող իմ կյանքի վրա, որեւէ ազդեցություն ունենալ կամ վատ էներգիայով լցնել, էլ չասեմ, որ նման բաները չեն կարող իմ գործունեության վրա անդրադառնալ: Գիտեմ, որ իմ մտերիմների շրջապատում եւս այդ խոսակցությունները ոչ մի ազդեցություն չեն ունենում, ուրեմն ես մտածելու կամ մտահոգվելու թեկուզեւ փոքր պատճառ չունեմ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Տաթեւ Սարգսյանը ու ժպիտով ավելացրեց.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ