Загрузка...

Սեպտեմբերի 1-ին Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանում՝ ջրանցքում հայտնաբերված երիտասարդ կինը մահացել է ջրահեղձ լինելուց։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնելեն ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել, սակայն փորձագետների տրամադրած նախնական տվյալների համաձայն՝ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահը վրա է հասել ջրահեղձվելու հետեւանքով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ երիտասարդ կինն ամուսնացել եւ բնակվում էր Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում։ Օգոտսոսի 29-ին նա տանից դուրս է եկել հայրական տուն գնալու համար, որը Արմավիրի մարզում, ինչից հետո նրա մասին հարազատները որեւէ տեղեկություն չեն ունեցել։

Օգոստոսի 31-ի ուշ երեկոյան երիտասարդ կնոջ ամուսինը Գեղարքունիքի ոստիկանությունում հաղորդում էր ներկայացրել նրա անհետանալու վերաբերյալ։ Իսկ դիակը հայտնաբերվել է սեպտեմբերի 1-ին՝ Երեւանում։ ՀՀ ՔԿ-ից հայտնեցին, որ քննություն են տարվում պարզելու մահվան հանգամանքները եւ թե ինչպես է երիտասարդ կնոջ մարմինը հայտնվել Երեւանի ջրանցքում։

Загрузка...