Загрузка...

Այսօր կհուղարկավորեն սեպտեմբերի 1-ին Ասկերանում ականապայթյունային մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանին։ Նա Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Գուսանագյուղ համայնքի բնակիչ է։ Գյուղապետ Վասակ Դարբինյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայկը 8 ամիս է՝ ծառայում էր, 5 ամիս ու կես Արտաշատում է եղել, այնուհետ տեղափոխվել Ասկերան։ Դժբախտ դեպքը տեղի է ունեցել մարտական ծառայության ժամանակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով 

Загрузка...